Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայաստանի Կոմունիստական կուսակցության հայտարարությունը

Հայաստանի Կոմունիստական կուսակցության հայտարարությունը
30.03.2023 | 22:38

Պատմությունը կրկնվում է երկու անգամ,

առաջին անգամ ողբերգության տեսքով,

երկրորդ անգամ՝ ֆարսի։
ՀԵԳԵԼ


Հայաստանյան իշխանությունները կրկնում են այն նույն սխալները, որոնք արել են դաշնակցական կառավարիչները 1918-20 թթ., երբ լսելով արևմտյան տերերի հրահանգները, անտեսեցին Ռուսաստանին և նրա առաջարկած օգնությունը։ Արդյունքում՝ Հայաստանից մնաց 9 հազար քառակուսի կիլոմետր, իսկ հայ ժողովրդի գլխին կրկին կախվեց ցեղասպանության վտանգը, և միայն հայ կոմունիստների շնորհիվ Հայաստանը փրկվեց անհետացման վտանգից։
Ի՞նչ է տեղի ունենում այսօր։
Օրվա իշխանությունները, հանուն իրենց նեղ անձնական շահերի, ո՛չ երբեք պետական, փորձում են հաճոյանալ Արևմուտքին և վավերացնել ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը, որը, ի դեպ, հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը։
Ի՞նչ են մինչ օրս տվել հայ ժողովրդին ԱՄՆ-ի և Եվրոպայի ընդունած օրենքներն ու որոշումները կապված Հայաստանի հետ։
Ոչի՛նչ։
Սկսած Բեռլինի վեհաժողովից, Սևրի պայմանագրով և անգամ Հաագայի դատարանի վճռով կայացած որոշումները մնացել են լոկ, որպես թղթի կտոր, որոնք ի տարբերություն Ռուսաստանի, ի վիճակի չեն օգնել ու պաշտպանել հայ ժողովրդին։
Եթե այս իրավիճակը համեմատենք օրեր առաջ Երևանում կատարված ծառահատումների հետ, կստանանք հետևյալ պատկերը։ Արմատախիլ են արվում հաստաբուն և Երևանի բնակլիմայական պայմաններին համահունչ ծառերը, փոխարինելով իրենց գործառույթը չկատարող դեկորատիվ ծառատեսակների հետ։ Իշխանությունները փորձում են արմատախիլ անել հայ-ռուսական բարեկամական կապերը, Ռուսաստանին հեռացնել տարածաշրջանից, փոխարենը առաջարկելով ինչ-որ անհասկանալի թղթեր ու որոշումներ, կամ ավելի կոնկրետ՝ ոչինչ։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ բացահայտ ցեղասպանություն սեփական ժողովրդի հանդեպ։
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, Հայաստանի Կոմունիստական կուսակությունը խստորեն դատապարտում է մեր իրական դաշնակցի դեմ կազմակերպված դեմարշը և Հայաստանը աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հակասությունների լուծման թատերաբեմ դարձնելու իշխանությունների որդեգրած կործանարար քաղաքականությունը։ Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին և Ազգայնին Ժողովին, որպեսզի նրանք ցուցաբերեն ողջախոհություն, գիտակցեն իրենց պատասխանատվությունը սեփական ազգի և պատմության առջև՝ վերանայելով Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման հարցը, ինչպես նաև համաձայնվեն ՀԱՊԿ առաքելության Հայաստանում տեղակայման առաջարկին։
ՀԿԿ Կենտկոմ

Դիտվել է՝ 3772

Մեկնաբանություններ